ՄիջազգայինՆորություններ

«Աշխարհում ոչ ոք այդ խոսքերը չի հաստատի». Իրանի ՆԳ նախարարն՝ Ալիևին

Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն մեղադրանքներին, թե իբր Երևանն ու Թեհրանը թմրանյութերի համատեղ շրջանառությամբ են զբաղվում:

«Աշխարհում ոչ ոք այդ խոսքերը չի հաստատի, գոյություն ունեն պաշտոնական տվյալներ, ըստ որոնց՝ աշխարհում թմրանյութերի հայտնաբերման 90 տոկոսն Իրանի կողմից է իրականացվում»,- հայտարերել է Վահիդին:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նման հայտարարությունները չեն համապատասխանում բարիդրացիությանը, իսկ դա ճգնաժամ է առաջացնում:

«Մենք մտահոգ ենք, որ այլ ուժեր ցանկանում են խափանել հարևանների հարաբերությունները»,- ընդգծել է նախարարը:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը, առանց փաստեր վկայաբերելու, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ 30 տարի շարունակ Իրանն ու Հայաստանն Արցախի տարածքն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութերի ապօրինի արտահանման համար:

regionmonitor.com

Back to top button
Close