ՄիջազգայինՆորություններ

Դամասկոսում ավտոբուս է պայթեցվել. զոհվել է 13 զինծառայող

Հոկտեմբերի 20-ի առավոտյան Դամասկոսում՝ Ջիսր Ալ-Ռայիս թաղամասում ավտոբուս Է պայթել երկու ականից, որոնք տեղադրված են եղել մայրաքաղաքի Հաֆեզ Ալ-Ասադ կամրջի մոտ: Այս մասին տեղեկացրել Է սիրիական SANA գործակալությունը: Ըստ գործակալության տվյալների՝ պայթուցիկ սարքերը տեղադրվել են ահաբեկչի կողմից:

Զոհվել են 13 սիրիացի զինծառայողներ, տուժել՝ ևս երեք մարդ: Պատահարի վայր ժամանած սակրավորները վնասազերել են մերձակայքում տեղադրված ևս մեկ ական:

Back to top button
Close