ՆորություններՍպորտ

Բարսելոնան համաձայնության է եկել Ֆատիի հետ. հրաժարագինը՝ 1 մլրդ եվրո

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է թիմի հարձակվող Անսու Ֆատիի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, երեկ՝ հոկտեմբերի 18-ին,կատալոնացիների մարզական տնօրեն Մատեու Ալեմանին համաձայնության է հասել18-ամյա հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:

Ֆատիի նոր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը: Ֆուտբոլիստի համար1 մլրդ եվրո հրաժարագին է սահմանվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբն աշխատում է՝ բանակցությունները մինչև Էլ Կլասիկո ավարտին հասցնելու ուղղությամբ,որը կկայանա հոկտեմբերի 24-ին:

Անսու Ֆատիի՝ «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ֆատին «Բարսելոնայի» հիմնական կազմի խաղացող է դարձել 2019 թվականին: 2020 թվականից սկսած ֆուտբոլիստը հրավիրվում է Իսպանիայի հավաքական:

armsport.am

Back to top button
Close