Նորություններ

Հեռուստաաշտարակի մոտ բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է: ԳԱԼԱ-ին այդ մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է 19:40-ին, մարվել՝ 20:04-ին: Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ։

Ըստ նախնական տվյալների այրվել է մոտ 3 հա բուսածածկ տարածք:

Back to top button
Close