Նորություններ

Արշակ Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված զինծառայողների և կամավորականների հարազատներին

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած, կամ գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին, ինչպես նաև զոհվածերի շիրիմների բարեկարգմանը վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացրած խնդիրներին ու մտահոգություններին և պատասխանել նրանց հարցերին:

Արշակ Կարապետյանը վստահեցրել է, որ նշված խնդիրները գտնվում են ինչպես իր, այնպես էլ երկրի վարչապետի և ամբողջ կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ։44-օրյա պատերազմում 44-օրյա պատերազմում 44-օրյա պատերազմում

Back to top button
Close