Նորություններ

«ԱՄՆ-ն Թուրքիային էլ չի դիտարկում որպես Կովկասում իր կողմից «նայող», այլ անձամբ է ներկայանում»

«Կովկասում խաղը գնում է ապագա կոմունիկացիաների վերահսկման շուրջը. Ամերիկան հայտ է ներկայացնում Վրաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկման համար, շրջանցելով Թուրքիայի հավակնությունները»

«Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական փասիանսը գնալով բարդանում է»։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Վրաստանի պաշտպանության նախարարը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը համագործակցության միջպետական հուշագիր են ստորագրել:

«Այս նախաձեռնությունը կենտրոնական կդառնա մի կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության և մյուս կողմից Վրաստանի պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության ուժերի միջև համագործակցության համար: Նախաձեռնությունը իսկապես նոր փուլ է բերում մեր երկրների միջև անվտшնգության երկկողմ համագործակցության մեջ»,- ասել է Օստինը։

Պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչապի նախաձեռնության մասին հարցին՝ Օսթինն ասել է. «Նախքան որևէ նոր պլատֆորմի մասին խոսելը, Ռուսաստանը, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրшդшդшրի մասին պայմանագիրը»:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հաստատուն է եւ անփոփոխ:

Սա ինչ է նշանակում։

  1. Ֆիքսենք, որ հուշագիրը ստորագրել է ԱՄՆ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն, ու ԱՄՆ-ն է հանդես գալիս որպես Վրաստանի անվտանգության երաշխավոր, ու հնարավոր է, որ շուտով լսենք ամերիկյան ռազմական հենակետի ստեղծման մասին։
  2. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին, ցույց տալով, որ խանգարելու է Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը։
  3. Ըստ էության ԱՄՆ-ն Թուրքիային էլ չի դիտարկում որպես Կովկասում իր կողմից «նայող», այլ անձամբ է ներկայանում։
  4. Կովկասում խաղը գնում է ապագա կոմունիկացիաների վերահսկման շուրջը եւ Ռուսաստանը հավակնում է Հայաստանով անցնող կոմունիկացիաները վերահսկել։ Փաստորեն Ամերիկան հայտ է ներկայացնում Վրաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկման համար, շրջանցելով Թուրքիայի հավակնությունները։
  5. Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթանալիք բանակցությունները վճռորոշ են լինելու Կովկասի ճակատագրի համար»,-գրել է Ստեփան Դանիելյանը։
Back to top button
Close