ՄիջազգայինՆորություններ

«Համաշխարհային հակառեկորդներ». Լատվիան ու Վրաստանը՝ առաջին եռյակում

Լատվիան հոկտեմբերի 17-ի դրությամբ առաջատարն է մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսային վարակի շաբաթական 7679 դեպքով:

Ջոն Հոփկինսի համալսարանի (ԱՄՆ) հետազոտության համաձայն՝ Լատվիան աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել մեկ միլիոն բնակչի հաշվով COVID-19-ի հաստատված դեպքերի թվով:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ տվյալները երկուշաբթի հրապարակել է Լատվիայի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի գլխավոր համաճարակաբան Յուրի Պերևոզշչիկովը:

«Համաշխարհային հակառեկորդներ»,-գրել է նա ՝ հրապարակելով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների սքրինշոթը, որտեղ Լատվիան առաջին տեղն է զբաղեցնում:

Լատվիան հոկտեմբերի 17-ի դրությամբ առաջատարն է մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսային վարակի շաբաթական 7679 դեպքով: Այդ երկրին հաջորդում են Բարբադոսը՝ 7125 դեպք և Վրաստանը՝ 7106 դեպք:

1,8 միլիոն բնակչություն ունեցող Լատվիայում վերջին օրերին գրանցվում է COVID-19-ի ավելի քան 2000 նոր դեպք: Երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ:

Այսօր վարչապետ Կրիշյանիս Կարինշի նախաձեռնությամբ հրավիրվել է ճգնաժամային կառավարման խորհրդի արտակարգ նիստ, որի ժամանակ նոր սահմանափակումներ են քննարկվել:

Back to top button
Close