ՄիջազգայինՆորություններ

Զենքի սև շուկայում Բաքուն տարանցիկ կենտրոն՝ ահաբեկչական խմբերին զինամթերք ապահովելու առումով

Իրանական թելեգրամյան ալիքները հրապարակել են կարևոր փաստաթղթեր՝ կապված զենքի սև շուկայում ահաբեկիչներին զինամթերք ապահովելու գործում Ադրբեջանի կենտրոնական դերի հետ։ Այս մասին գրում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսսեինին։

«Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության փաստաթղթերը, որոնք կոտրվել և բացահայտվել են 2017 թվականին, ցույց են տալիս, որ Բաքվի ղեկավարությունը օգտագործում է Silk Way ավիաընկերության գաղտնի և դիվանագիտական թռիչքները ՝ սև շուկայում զենք մատակարարելու համար: Այդ փաստաթղթերում տեսանելի է Սաուդյան Արաբիայի պատվերով՝ Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարումը:

Զենքի սև շուկայում Բաքուն հանդիսանում է տարածաշրջանում ռազմական սպառազինության տարանցիկ կենտրոն՝ ահաբեկչական խմբերին զինամթերք ապահովելու առումով, որոնց աջակցում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և այլ տերություններ»,-գրել է Հոսսեյնին՝ հրապարակելով փաստաթղթերի հղումները:

regionmonitor.com

Back to top button
Close