ՄիջազգայինՆորություններ

Մահացել է Էրդողանի խնամին՝ Օզդեմիր Բայրաքթարը

Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։

Այդ մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։

Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնը։

Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունեցող մի շարք ընկերություններում Օզդեմիր Բայրաքթարը նախկինում աշխատել էր տեխնիկական գծով տնօրեն։

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button
Back to top button
Close