ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը մահացել է կորոնավիրուսից

84 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ հայտնել են նրա ընտանիքի անդամները:

Հաղորդվում է, որ նրա մահվան պատճառը եղել են COVID-19-ից առաջացած բարդությունները:

Փաուելը եղել է ԱՄՆ պետքարտուղարը 2001 թվականի հունվարի 20-ից մինչև 2005 թվականի հունվարի 26-ը ՝ դառնալով առաջին աֆրոամերիկացին, ով զբաղեցրել է նման բարձր պետական ​​պաշտոն: Մինչ այդ նա եղել է երկրի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Փաուելից հետո պետքարտուղարի պաշտոնը ստանձնել է Քոնդոլիզա Ռայսը:

Back to top button
Close