ՄիջազգայինՆորություններ

Իրանը ռուսական զենք կգնի. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը Մոսկվայում է

«Մենք Մոսկվայում կքննարկենք նաեւ զենքի գնման համաձայնագիրը էմբարգոյի շրջանի ավարտից հետո»,-հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը:

«Մենք Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կքննարկենք Թեհրանի դեմ ՄԱԿ-ի էմբարգոյի ավարտից հետո ռուսական զենքի գնման համաձայնագրի ստորագրումը»,-Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաքերին:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է IRNA գործակալությունը:

«Մենք համագործակցում ենք ՌԴ զինված ուժերի հետ շատ ոլորտներում: Վերջին տարիներին համագործակցությունը միայն զարգանում է: Իրանական ռազմական պատվիրակության մոսկովյան ուղևորության հիմնական խնդիրը երկկողմ ռազմական համագործակցության քննարկումն է եւ Աֆղանստանի հարցով խորհրդակցությունները»,- լրագրողներին ասել է Բաքերին:

«Մենք կքննարկենք նաեւ զենքի գնման համաձայնագիրը էմբարգոյի շրջանի ավարտից հետո»,-հայտնել է նա:

Բաքերին հավելել է, որ Էբրահիմ Ռաիսիի կառավարությունը հատուկ տեսակետ ունի Արեւելքի եւ Ասիայի նկատմամբ: «Հենց նրա կառավարության աշխատանքի ժամանակ է սկսվել Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցության գործընթացը»,-ասել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը:

Միաժամանակ Բաքերին ասել է, որ Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի համագործակցությունն այս ուղղությամբ, անշուշտ, ավելի կզարգանա:

Back to top button
Close