ՄիջազգայինՆորություններ

Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների զորավարժությունները

ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական ստորաբաժանումները համատեղ երեք զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանի տարածքում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ:

Տաջիկստանի հարավում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի վարժանքները: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Ֆարիդուն Մախմալիզոդային:

Ավելի վաղ Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինն ասել էր, որ հոկտեմբերին ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական ստորաբաժանումների հետ համատեղ երեք զորավարժություններ կանցկացվեն Տաջիկստանի Հանրապետության տարածքում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ:

«Հոկտեմբերի 18-ից 23-ը Տաջիկստանի զինված ուժերի Մոմիրաք և Հարբմայդոն զորավարժարաններում՝ տաջիկ-աֆղանական սահմանի մոտ, զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողների մասնակցությամբ,-ասել է Լապինը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ հավաքական ուժերի խմբավորումը կմշակի սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման խնդիրներ՝ կապված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների կողմից Տաջիկստանի տարածք ներթափանցելու փորձերի հետ:

Back to top button
Close