ՆորություններՍպորտ

Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց, ավելին չեմ կարող ասել․ Մխիթարյան

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ա Սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտությունը (0-1) եւ գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոյի աշխատանքը:

Առաջին խաղակեսի վերջնամասում Օրսատոն տուգանային հարված նշանակեց «Յուվեի» դարպասին, որը Ժորդան Վերետան չկարողացավ իրացնել: Սակայն Մխիթարյանը պնդում է, որ մրցավարը պետք է թույլ տար, որ դրվագը խաղարկվեր։

«Ինչու՞ մրցավարները չկարողացան սպասել, որ դրվագն ավարտվի և հետո սուլեն: Խաղից դուրս իրավիճակների դեպքերում նրանք միշտ սպասում են 5-8 վայրկյան, ուստի ինչո՞ւ նույնը չանել տուգանայինների դեպքում: Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց, ավելին չեմ կարող ասել:

Բնականաբար, մենք հիասթափված ենք: Մենք այսօր լավագույնն էինք: Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք գոլի համար: Բայց մենք կատարելագործվում ենք և գիտենք, որ կարող ենք հաղթել, եթե շարունակենք այսպես խաղալ», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

«Յուվենտուսը», որը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ա Սերիայում, վաստակեց 14 միավոր՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական: «Ռոման» 15 միավորով 4 -րդ տեղում է:

armsport.am

Back to top button
Close