Նորություններ

«Գյումրեցիները չուզեցին օգտվել մեր ծառայությունից». «Հայրաքաղաք» դաշինքը հարգում է քաղաքացիների կամքը եւ ճանաչում է իր պարտությունը

«Հայրաքաղաք» դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Գյումրու ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրություններում թեկնածու «Հայրաքաղաք» դաշինքը, ուսումնասիրելով ընտրությունների արդյունքները, հասկանալով, որ գյումրեցիները չուզեցին օգտվել մեր ծառայությունից, հայտարարում է, որ հարգում է քաղաքացիների կամքը եւ ճանաչում է իր պարտությունը:

Շնորհակալություն ենք հայտնում մեզ քվե տված 1142 ընտրողներին վստահության համար: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ մրցակից քաղաքական ուժերին քվե տված բոլոր ընտրողներին՝ նոր քաղաքային իշխանություն ձեւավորելու համար:

Շնորհավորում ենք ընտրություններին մասնակցած եւ ավագանու կազմ անցած բոլոր քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք:

«Հայրաքաղաք» դաշինքի անդամ քաղաքական ուժերը եւ անհատ թեկնածուները շարունակելու են իրենց աշխատանքը՝ կարեցածի չափով օգտակար լինելով քաղաքին եւ մարդկանց»:

 

Back to top button
Close