ՆորություններՍպորտ

«Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային». Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալական Ա Սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ռոմային»:

Թուրինյան ակումբի կազմում 16-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մոյզե Քինը:

44-րդ րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Վերետուի հարվածից հետո Շչեսնին հետ մղեց գնդակը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այս խաղից հետո «Ռոման» 15 միավորով 4-րդն է: «Յուվենտուսը» 7-րդն է 14 միավորով:

Back to top button
Close