Նորություններ

1226՝ 336, 1593՝ 311… ընտրողների ակտիվության ցուցանիշներ Գյումրիից

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշն ամբողջ օրվա ընթացքում շարունակեց մնալ ցածր։

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, ժ.20:00-ի դրությամբ, քվեարկության ավարտից հետո, Գյումրու թիվ 31/33  ընտրատեղամասում 1226 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 336-ը։

31/49 ընտրատեղամասում, օրինակ, 1593 ընտրողից քվեարկել է 311-ը։

Իսկ Գյումրու մեկ այլ տեղամասում՝31/48-ում, 1479 ընտրողից իր քաղաքացիական պարտքն է կատարել 360-ը։

Back to top button
Close