ՆորություններՍպորտ

Ռուդիգերը ցանկանում է դառնալ Չելսիի ամենաբարձր վարձատրվող խաղացողը

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը ակումբի հետ նոր պայմանագրով պահանջում է շաբաթական 400 հազար ֆունտ աշխատավարձ, հայտնում է Daily Mail-ը:

Գերմանացի պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը և նա արդեն մերժել է պայմանագրի երկարաձգման առաջարկը՝ շաբաթական 125,000 ֆունտ աշխատավարձով:

Աղբյուրի համաձայն՝ Ռուդիգերը «Չելսիում» կմնա միայն այն դեպքում, եթե դառնա ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ առաջ անցնելով հարձակվող Ռոմելու Լուկակուից, որի շաբաթական աշխատավարձը կազմում է 350,000 ֆունտ:

Back to top button
Close