Նորություններ

Գորիսում բերման են ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածուին

Գորիս քաղաքի բնակիչ, «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն:

«Հարեւանուհիս տարեց կին է, հիվանդ ոտքերով, խնդրեց, որ բերեմ ընտրության, ես էլ բերեցի, դրանից հետո ինձ բերման ենթարկեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ավագանու թեկնածուն` նշելով, որ բերման են ենթարկել նաեւ տարեց կնոջը: Նա նշեց, որ ոստիկանությունում իրեն հարցեր չեն տվել եւ մոտ 1 ժամ պահելուց հետո բաց են թողել:

Սինանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ ասաց, որ ոստիկանապետը ասել է, որ բերման չեն ենթարկել ավագանու թեկնածուին, այլ հրավիրել են ոստիկանություն: Փաստաբանը նշեց, որ այս մասին ահազանգել են ՄԻՊ-ին եւ Ոստիկանությանը:

Back to top button
Close