ՆորություններՍպորտ

Լացիոյի պաշտպանը լաց է եղել կարմիր քարտ ստանալուց հետո

Իտալական Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում «Լացիոն» 3-1 հաշվով հաղթեց «Ինտերին»:

Եզրափակիչ սուլիչից հետո դաշտում տեղի ունեցավ հետաքրքիր դրվագ. հռոմեացիների պաշտպան Լուիս Ֆելիպե Ռամոսը, հաղթանակի տոնելիս, ցատկել է մրցակցի կիսապաշտպան Խոակին Կորեայի մեջքին:

Ֆուտբոլիստները նախկինում միասին խաղում էին «Լացիոյի» կազմում և մտերիմ ընկերներ էին, սակայն ներկայիս իրավիճակում Կորեան չի գնահատել Լուիս Ֆելիպեի հումորը և բարկացած արձագանքել է այդ դրվագին:

Մրցավարը, տեսնելով դրվագը, շտապեց կարմիր քարտ ցույց տալ «Լացիոյի» պաշտպանին: Լուիս Ֆելիպեն փորձեց բացատրել, որ այս դրվագը պարզապես ընկերական կատակ էր, բայց ապարդյուն: Ոչ մրցավարը, ոչ Կորեան չգնահատեցին բրազիլացու հումորը: Հեռացումը մնաց ուժի մեջ, և Ֆելիպեն լաց եղավ կարմիր քարտ ստանալուց հետո:
Back to top button
Close