ՄիջազգայինՆորություններ

Օրյոլի կրկեսում արջը հարձակվել է հղի կնոջ վրա

Հերթական համարի նախապատրաստման ընթացքում ինչ-որ բան զայրացրել է կենդանուն, եւ արջը հարձակվել է կնոջ վրա

ՌԴ Օրյոլ քաղաքի կրկեսում արջը հարձակվել է կնոջ վրա, ով վարժեցնողի օգնականն է եղել:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newsorel.ru-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ երեկոյան շոուի ժամանակ: Հերթական համարի նախապատրաստման ընթացքում ինչ-որ բան զայրացրել է կենդանուն, եւ արջը հարձակվել է օգնականի վրա: Նշվում է, որ վերջինս հղի է:

Նրա գործընկերը մտրակով փորձել է զսպել զայրացած արջին: Արդյունքում տուժածին տեղափոխել են շտապօգնության մեքենայով:

Back to top button
Close