ՆորություններՍպորտ

Լեսթերը կամային հաղթանակ տարավ ՄՅՈՒ-ի հետ խաղում, Ման Սիթին հաղթեց Բարնլիին

ԱՊԼ 8-րդ տուրում  «Լեսթերը» ընունել էր «Մանչեսթեր Յունայթեդին» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 4-2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց 19-րդ րոպեին․ Ֆերնանդեշի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Գրինվուդը։ Տասը րոպե անց Տիլեմանսը հավասարեցրեց հաշիվը և թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով։

78-րդ րոպեին Սոյունջուն առաջ մղեց տանտերերին, ընդամենը 4 րոպե անց Ռեշֆորդը հավասարեցրեց հաշիվը։ 1 րոպե անց Ջեյմի Վարդին առաջ մղեց «Լեսթերին»։ Վերջնական հաշիվը ձևակերպեց Դաքան՝ մրցակցի դարպասը գրավելով հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին։

Միաժամանակ ընթացող խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Բարնլիին» ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ։

Հանդիպման հաշիվը բացեց Սիլվան 12-րդ րոպեին, իսկ 70-րդ րոպեին Դե Բրյույնեն կրկնապատկեց հաշիվը։

Back to top button
Close