ՄիջազգայինՆորություններ

Նոր զանգվածային թունավորում ՌԴ-ում. Եկատերինբուրգում մահացել է 18 մարդ

Այժմ իրավապահները Եկատերինբուրգում ստուգումներ են անցկացնում ալկոհոլ պարունակող վտանգավոր հեղուկի արտադրության և վաճառքի հնարավոր վայրերում:

Եկատերինբուրգում կեղծ ալկոհոլ օգտագործելու հետեւանքով մեկ շաբաթվա ընթացքում 18 մարդ է մահացել, ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է BBC-ն:

«Հետաքննության տվյալներով՝ Եկատերինբուրգի Չկալովսկի շրջանում 2021 թվականի հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում մի քանի անձ քաղաքացիներին վաճառել են ալկոհոլ պարունակող հեղուկ (մեթիլ սպիրտ), ինչը վտանգ է ներկայացնում կյանքի և առողջության համար: Այս հեղուկն օգտագործելու հետևանքով մահացել է 18 մարդ»,-նշվում է ՔԿ տարածաշրջանային քննչական վարչության հաղորդագրությունում:

Ձերբակալվել է երկու կասկածյալ, ովքեր տեղի բնակիչներ են՝ ծնված 1978 և 1967 թվականներին:

Այժմ իրավապահները Եկատերինբուրգում ստուգումներ են անցկացնում ալկոհոլ պարունակող վտանգավոր հեղուկի արտադրության և վաճառքի հնարավոր վայրերում:

Անցյալ շաբաթ նման ողբերգություն էր տեղի ունեցել Ռուսաստանի մեկ այլ շրջանում՝ Օրենբուրգի մարզում: Այնտեղ կեղծ ալկոհոլի օգտագործման հետեւանքով մահացել էր 34 մարդ: Ընդհանուր առմամբ, Օրենբուրգի մարզում թունավորվել էր 67 մարդ: Նրանց արյան մեջ հայտնաբերվել էր մահացու մեթիլ սպիրտ:Եկատերինբուրգում

Back to top button
Close