Նորություններ

Տաշքենդի իրավապահների կողմից հետախուզվող Ազիզ Ռ.-ն հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 16-ին Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Ազիզ Ռ.-ն, որը 2006 թ. հոկտեմբերի 6-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Back to top button
Close