Նորություններ

Հերհեր համայնքում հարգանքի տուրք են մատուցել Շիրակ Համբարձումյանի հիշատակին

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին։

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Հադրութի շրջանում անմահացավ ոստիկանության ավագ սերժանտ Շիրակ Համբարձումյանը:

Ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողներ՝ ճանապարհային ոստիկանության պետ Մավրիկ Նասիբյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Մարտունու շրջանի Հերհեր համայնք և հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին, ցավակցություն հայտնել Համբարձումյանների ընտանիքին, մտերիմներին ու հարազատներին:

Շիրակ Միշայի Համբարձումյան

Ծնվել է 1997թ.մայիսի 1-ին Մարտունու շրջանի Հեր-հեր գյուղում։

2016-2018թ.ծառայել է ԶՈւ շարքերում։

2018թ.նոյեմբերի 20-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում,որպես ոստիկան։
Ուներ ոստիկանության ավագ սերժանտի կոչում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին:

Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում։

ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:

Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը:

Back to top button
Close