ՄիջազգայինՆորություններ

«Դահիճին՝ բանտ». Սաակաշվիլիի հակառակորդներն ակցիա են անցկացրել Ռուսթավիի բանտի դիմաց

Ոմանք Ռուսթավիի բանտի մոտ էին եկել ավելներով, մյուսների ձեռքին եղել են նախկին նախագահին պատկերող «արյունոտ» պաստառներ

Վրաստանում մի քանի հարյուր մարդ ակցիա է անցկացրել Ռուսթավիի բանտի մոտ, որտեղ պատիժ է կրում Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Հավաքվածները բողոքել են Սաակաշվիլիի կառավարման տարիներից: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրա իշխանության օրոք Վրաստանում շատերը ենթարկվել են բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների։

Ոմանք Ռուսթավիի բանտի մոտ էին եկել ավելներով, մյուսների ձեռքին եղել են նախկին նախագահին պատկերող «արյունոտ» պաստառներ:

Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են «Դահիճին՝ բանտ» գրությամբ պաստառներ և պահանջել են ցմահ ազատազրկման դատապարտել նախկին նախագահին:

Ավելի վաղ Թբիլիսիում անցկացվել էր հանրահավաք՝ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով:

Back to top button
Close