Նորություններ

Հաթերքում հարգանքի տուրք է մատուցվել Հադրութում անմահացած Արեն Ասրյանի հիշատակին

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին։

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Հադրութի շրջանում անմահացավ ոստիկանության սերժանտ Արեն Ասրյանը:

Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանն այսօր Մարտակերտի շրջանային բաժնի պետ Ռոմա Հարությունյանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք համայնք, մասնակցել Արենի հիշատակի արարողությանը, զորակցություն հայտնել Ասրյանների ընտանիքին, հերոսի մտերիմներին ու հարազատներին:
Արեն Աշոտի Ասրյան
Ծնվել է 2000թ. հունվարի 21-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։

2018-2018թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։

2018թ.նոյեմբերի 20-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում։

2020թ.մարտի 18-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՊՊԾ գումարտակի թիվ 2 վաշտի թիվ 1 դասակի թիվ 3 ջոկի հրամանատար։

Ուներ ոստիկանության սերժանտի կոչում։

Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին:

Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում։

ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:

Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը:

Back to top button
Close