ՄիջազգայինՆորություններ

Իրանն ու Պակիստանը համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ամփոփելով Պակիստան կատարած իր այցը՝ հայտնել է, որ բացի ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական համագործակցության ընդլայնումից, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ անցկացնել համատեղ ծովային զորավարժություններ:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնել է իրանական IRNA գործակալությունը:

Պակիստան կատարած երկրորդ պաշտոնական այցի ավարտին գեներալ-մայոր Բաղերին հայտարարել է. «Ըստ Իրանի գերագույն առաջնորդի՝ երկու երկրների միջև երկար սահմանների և փոխադարձ շահերի տեսանկյունից Պակիստանը հատուկ կարեւորություն է ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետության համար»:

«Մենք պայմանավորվեցինք մեր ընդհանուր սահմաններն ավելի ապահով դարձնելու անհրաժեշտության շուրջ, և բարեբախտաբար, վերջին տարիներին երկու հարևանները զգալի ջանքեր են գործադրել սահմանային արգելափակոցներ ստեղծելու, թմրամիջոցների առեւտրի եւ ապօրինի շրջանառության վերահսկման ուղղությամբ: Այսօր երկու երկրների միջև ընդհանուր սահմանը շատ ավելի անվտանգ է, քան նախկինում էր»,-հայտարարել է իրանցի գեներալը:

Back to top button
Close