ՄիջազգայինՆորություններ

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի թվի հակառեկորդներ են գրանցվել

Մեկ օրում ՌԴ-ում մահացել է 1.002 հիվանդ, ինչն առավելագույն ցուցանիշն է ամբողջ ժամանակահատվածի համար

ՌԴ-ում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի օրական աճը կազմել է 33.208. սա համաճարակի ընթացքում նոր հակառեկորդ է:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Մեկ օրում ՌԴ-ում մահացել է 1.002 հիվանդ, ինչն առավելագույն ցուցանիշն է ամբողջ ժամանակահատվածի համար:

Ըստ օպերատիվ շտաբի, կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում. Մոսկվայում հայտնաբերվել է վարակման 6.545 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 3.088, Սամարայի մարզում՝ 838, Նիժնի Նովգորոդի շրջանում`706, Վորոնեժի մարզում` 671:

Մեկ օրում մահվան դեպքերի մեծ մասն արձանագրվել է Մոսկվայում`72, Սանկտ Պետերբուրգում`67, Կրասնոդարի երկրամասում`41:

Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 7 միլիոն 958 հազար 384 դեպք, մահացել է 222.315 մարդ:

Back to top button