Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 23.27-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 02.10-ին, «Օպել» մակնիշի մեքենան Բագրատունյաց փողոցում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Շահամիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 3-րդ դասարանի աշակերտի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, անհայտ մեքենայի վարորդը Վարդաշենի 6—րդ փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 23.30-ին, Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի», «Ռենջ Ռովեր» և «Մազդա» մակնիշի մեքենաներ. «Մազդայի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.30-ի սահամաններում, Գայգյուղ-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.10-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ և պատահարի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.15-ին, Վերին Կարմիր Աղբյուր-Նորաշեն ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ 21213» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 03.10-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close