Նորություններ

«Չինական հաղարջ». պտուղ, որը «հրաշագործ ազդեցություն» ունի առողջության վրա

Օրական 2 կիվի օգտագործելն արդյունավետորեն նվազեցնում է ինտենսիվ մարզումներից հետո մկանների օքսիդատիվ սթրեսի բացասական հետևանքները:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է արաբական Sabq հրատարակությունը:

Օքսիդացման գործընթացները հանգեցնում են բջիջների վնասման և սրտանոթային հիվանդությունների ռիսկի աճի:

Հրատարակությունը մեջբերում է Ճապոնիայի Կագավա համալսարանի հետազոտությունը, որտեղ 15 վազորդ տղամարդու օրական տրվել է 2 կիվի, իսկ մյուս 15-ին`ոչ: «Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր օրական երկու անգամ օգտագործում էին կիվի, նվազեցրել են իրենց օրգանիզմի վրա մեծ ինտենսիվությամբ վարժությունների բացասական հետևանքները»,-ասվում է զեկույցում:

Այս ազդեցության պատճառը հակաօքսիդանտների բարձր մակարդակն է, որոնք օրգանիզմը պաշտպանում են օքսիդատիվ սթրեսից: Կիվին պարունակում է նաև պոլիֆենոլներ, որոնք օգնում են վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Բացի այդ, վիտամին C-ն, որը բավարար քանակությամբ առկա է կիվիում, բարենպաստ ազդեցություն է ունենում հյուսվածքների վերականգնման վրա:

Այդ պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք նաեւ կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային եւ հակամուտագենային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։

Կիվին երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում. գիտականորեն այն «Չինական ակտինիդիա» է կոչվում:

Back to top button
Close