ՄիջազգայինՆորություններ

Ալբանիայի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 4 ռուսաստանցու դի

Ալբանիայի հյուրանոցներից մեկի շոգեբաղնիքում հայտնաբերվել է 4 ռուսաստանցու դի:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Albanian Daily News-ը:

Հաղորդվում է, որ մարմինները հայտնաբերվել են ուրբաթ երեկոյան՝ հոկտեմբերի 15-ին, Քավայա շրջանի Քերեթ գյուղի հյուրանոցում:

«Ժ.22:20-ի սահմաններում հայտնաբերվել է Ռուսաստանի 4 քաղաքացու դի: Բոլորը շնչահեղձ են եղել»,-ասվում է Ալբանիայի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Հայտնի է, որ մահացածները եղել են 31, 37, 40 եւ 58 տարեկան երկու տղամարդ եւ երկու կին: Նրանք իրենց արձակուրդն էին անցկացնում Ալբանիայում:

Իրավապահ մարմինները հայտնել են, որ Ալբանիայում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացվել է միջադեպի մասին:

Back to top button
Close