ՄիջազգայինՆորություններ

Շոյգուն Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին հրավիրել է ՌԴ. կքննարկվեն նաեւ տարածաշրջանին վերաբերող հարցեր

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին կայցելի Ռուսաստան, հայտնել է Մոսկվայում իրանական ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոքադամը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

«Բաղերիի գլխավորած բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով այցով կմեկնի Ռուսաստան»,-ասել է Խոսրավի Մոքադամը IRNA գործակալությանը տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը ռուսաստանցի պաշտոնյաների հետ կքննարկի ռազմական ոլորտում երկրների համագործակցությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Back to top button
Close