Նորություններ

Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան վիրավորներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1998 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

Փրկարարները «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդները նույնպես հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ։

Back to top button
Close