Նորություններ

Սոցցանցերում առկա լուրերը, թե Հարավ գյուղին հարակից դիրքերը գնդակոծվում են, չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ

Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր,  գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասված է Արցախի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում:

Արցախի Պաշտպանության բանակն առավոտյան հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Back to top button
Close