ՄիջազգայինՆորություններ

Իրանը խոստացել է համապատասխան պատասխան տալ Բաքվի անհիմն հայտարարություններին

Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարություններ անել լրատվամիջոցների համար, ինչին Իրանը համապատասխան պատասխան կտա, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ՝ մեկնաբանելով ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է IRNA-ն:

«Նման մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին, որոնք ուղղված են Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վատթարացմանը»,-ընդգծել է Խաթիբզադեն:

Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը՝ խոսնակն ասել է. «Իրանն առաջատար դեր է խաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մենք ունեցել ենք հազարավոր նահատակներ և վիրավորներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում իրենց նվիրաբերել են այդ արատավոր երևույթի դեմ պայքարին»:

«Ցավոք, Բաքուն մտադիր է լրատվամիջոցների համար հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան պատասխան կտրվի»,-ասել է իրանցի պաշտոնյան:

 

Back to top button
Close