ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Վիետնամցիները ներկայացրել են Supermarine մոդելը՝ աշխարհի ամենագեղեցիկ մոտոցիկլետներից մեկը

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր Supermarine մոտոցիկլետ պատրաստվում է պատվերով՝ հիմնվելով գնորդի անհատական պահանջների վրա, արտադրողը չի հայտնում ապրանքի գինը

Bandit9 ընկերությունը, որը հայտնի է անսովոր դիզայնով ոչ ստանդարտ մոտոցիկլետների արտադրությամբ, հայտարարել է Supermarine նոր մոդելի թողարկման մասին:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է bandit9.com-ը:

Վիետնամական երիտասարդ ընկերությունը 1967թ.-ի արտադրության Honda Supersport մոտոցիկլետի տարրեր էր օգտագործել նախորդ մոդելի Eve MK II-ի նախագծման մեջ: Նոր Supermarine մոտոցիկլետը զուրկ է դիզայնի ռետրո տարրերից, ապագայի տրանսպորտային միջոցի ֆուտուրիստական ​​տեսք ունի եւ օժտված է ամենաբարձր աէրոդինամիկ հատկություններով:

Մոտոցիկլետի բարձր արագությունն ու մանևրայնությունը ապահովում է հովացվող 8 փականանոց Triumph Twin շարժիչը՝ 900 կամ 1200 խորանարդ սանտիմետր ծավալով:

900 խորանարդ սանտիմետր ծավալով շարժիչի դեպքում հզորությունը 74.1 ձիաուժ է, առավելագույն արագությունը կարող է լինել 193 կմ/ժ: 1200 խորանարդ սանտիմետր ծավալով շարժիչն ապահովում է 103 ձիաուժ հզորություն, իսկ առավելագույն արագությունը կլինի 210 կմ/ժ: Վառելիքի սպառումը կազմում է 4.1 լիտր 100 կմ-ի համար: Իսկ արտանետումների չափանիշները համապատասխանում են Եվրո-5 ստանդարտին:

Supermarine մոտոցիկլետի շասսին ալյումինե համաձուլվածքից է`ազդեցության ուժի և ամրության բարձր մեխանիկական պարամետրերով: Կորպուսն ունի պարզեցված ձև՝ գերազանց աէրոդինամիկ հատկություններով: Մոտոցիկլետի հիմնական տարբերակն ունի 216 կգ զանգված, իսկ մոդիֆիկացված տարբերակը`190 կգ:

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր Supermarine մոտոցիկլետ պատրաստվում է պատվերով՝ հիմնվելով գնորդի անհատական ​​պահանջների վրա, Bandit9-ը չի հայտնում ապրանքի գինը և խնդրում է բոլորին անմիջաբար կապվել ընկերության ներկայացուցիչների հետ: Supermarine-ի առաջին մոդելները գնորդներին կհասնեն 2021 թվականի դեկտեմբերին:

Back to top button
Close