ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի չեչեններ են ձերբակալվել

Լրտեսության  և օտարերկրացիների դեմ սպանության փորձ կազմակերպելու կասկածանքով Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի 6 քաղաքացիներն ազգությամբ չեչեններ են:

Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանությանը:

Մի քանի օր առաջ Ստամբուլում ձերբակալվել էին ՌԴ 6 քաղաքացիներ, սակայն մինչ այժմ թուրքական լրատվամիջոցները չեն հրապարակում նրանց անունները:

Ըստ տեղեկությունների՝ խուզարկման ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են զենք-զինամթերք, ինչպես նաև ռուսական անձնագրեր: Հետաքննությունը շարունակվում է:

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button

Back to top button