ՆորություններՏնտեսական

Իրանն ու Հայաստանը ծրագրում են Վրաստանի տարածքով նոր տարանցիկ ուղի ստեղծել. Հեյրուլլահ Խադեմի

Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել, իսկ Թեհրանը մտադիր է մասնակցել այդ ճանապարհի շինարարությանը:

Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ն, այս մասին ILNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարի տեղակալ Հեյրուլլահ Խադեմին:

«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարեցինք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին»,-հայտնել է նա:

Պաշտոնյան հավելել է, որ հայերի՝ իրենց հակամարտության հետ առնչություն չունեցող նոր միջանցքի ստեղծման ծրագիրը շատ կարևոր եւ հիմնարար խնդիր է:

Հայտնի է նաեւ, որ Թեհրանն ու Երեւանն արդեն համաձայնության են հասել մի քանի այլընտրանքային ճանապարհների կառուցման շուրջ:

Թբիլիսին դեռեւս չի բարձրաձայնել նոր տարանցիկ միջանցքի նախագծին Վրաստանի հնարավոր մասնակցության մասին:

Նշենք, որ շաբաթ օրը երկրի վարչապետը պաշտոնական այցով մեկնել էր Հայաստան:

Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ նա իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության մասին» նախաձեռնությունը, որը Ղարիբաշվիլին ներկայացրել էր ՄԱԿ-ի ամբիոնից:

Back to top button
Close