ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Գնացինք խաղարկված պատերազմի սցենարով… ո՞վ էր մանկամիտ սցենարներ գծողը». պատմաբան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում պատմաբան Հայկ Դեմոյանը կարծիք է հայտնել, որ պատերազմը զսպելու լծակներ ուներ Հայաստանը:

«Ապրիլյան պատերազմն ազդակն էր այն բանի, որ Ադրբեջանը կարող է  ցանկացած պահի պատերազմ սկսել: Դրանից հետո հայկական կողմը պետք է քայլեր ձեռնարկեր՝ պատերազմը զսպելու ուղղությամբ: Մենք ի՞նչ արեցինք, ինչպե՞ս հակազդեցինք:

«Այդ հակազդեցության էվոլյուցիան սկսեց  պահածոյի տուփերից անցումը մինչև գիշերային մշտադիտարկման սարքերի, որը բավականին երկար տևեց: Ադրբեջանի նպատակն այն էր, որ քիչ արյուն թափելով միշտ հիշեցնել, որ ինքը պատրաստ է պատերազմի: Այստեղ Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Իլհամ Ալիևին»,-հայտարարեց Դեմոյանը:

Հարցադրմանը, թե մեզ տարիներ շարունակ հրամցրել են, որ, օրինակ, «Իսկանդեր»-ները զսպող գործոն են, և Ադրբեջանը չի համարձակվի լայնամասշտաբ պատերազմ սկսել, պատմաբան Հայկ Դեմոյանն արձագանքեց.

«Հիշեք «Իսկանդերը» շքերթի ժամանակ: Փոքրիկ, բայց շատ խոսուն դրվագ էր, որ երբ այն  հայտնվեց շքերթի ժամանակ, չուներ ՀՀ ՊՆ պետհամարանիշ: Դա պետք է լիներ նաև գլխավոր ազդակներից մեկը, թե ինչու մեր «Իսկանդերը» չունի հայկական բանակին բնորոշ պետհամարանիշ: Երկրորդը. մենք հսկայական միջոցներով գնում ենք ինքնաթիռներ, որոնք գործունակ չէին պատերազմական իրավիճակում: Ես սա համարում եմ խափանարար գործունեության դրսևորման ձև»:

Պատմաբանն այն կարծիքին է, որ տեղի է ունեցել խաղարկված պատերազմ, մանրամասն գծված սցենարով, դերերով և դերակատարներով: Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button