ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Wing ԱԹՍ-ներն ապրանք են առաքում անմիջապես առևտրի կենտրոնների տանիքներից

Սուպերմարկետների տանիքների վրայից Wing ԱԹՍ-ների միջոցով առաքման առաջին փորձարկումներն անցկացվում են Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Լոգան շրջանում

Wing ընկերությունը՝ Alphabet-ի դուստր ձեռնարկությունը, որը մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի միջոցով ապրանքների առաքման տեխնոլոգիաների մշակման մեջ, փորձարկում է անօդաչու թռչող սարքեր, որոնք ապրանքներ են առաքում մանրածախ առևտրի կետերի տանիքներից:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Ժամանակակից մանրածախ առևտուրը կենտրոնացած է անմիջապես սպառողին ապրանքների հասցեական առաքման ապահովման վրա: Միեւնույն ժամանակ, ապագայում ամենաարդյունավետ եւ հուսալի «սուրհանդակները» կլինեն ռոբոտային անօդաչու թռչող սարքերը, որոնք մշակվում են միանգամից մի քանի առաջատար ընկերությունների կողմից:

Նախկինում Wing-ի տեխնոլոգիան ենթադրում էր սպառողների պատվերով ապրանքների կուտակում մասնագիտացված կենտրոններում, որտեղից դրանք վերցնում էին անօդաչու թռչող սարքերը: Նոր նախագիծը նախատեսում է ապրանքների մատակարարում անմիջապես առևտրային ձեռնարկություններից, որտեղ սպառողը գնումների հայտ է ներկայացնում:

Սուպերմարկետների տանիքների վրայից Wing ԱԹՍ-ների միջոցով առաքման առաջին փորձարկումներն անցկացվում են Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Լոգան շրջանում՝ երկրի առաջատար մանրածախ առևտրի Vicinity Centers կենտրոնում:

Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, և փորձարկման առաջին 6 շաբաթվա ընթացքում ավելի քան 2,5 հազար առաքում է կատարվել անմիջապես առևտրի կենտրոնի տանիքից:

Back to top button
Close