Նորություններ

Ողբերգական ավտովթար. ՌԴ քաղաքացին Mercedes-ով մխրճվել է տախտակ տեղափոխող բեռնատարի մեջ. նրա դին մեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի,  52-ամյա Արսեն Խաչատրյանը իր վարած  Mercedes  մակնիշի ավտոմեքենայով  Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ մ հատվածում մխրճվել է տախտակով բարձված MAZ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար  Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանը:

Ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Կարեն Սուքիասյանը:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը  տեղեկությունը  փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ  մահացածը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատյանի  ազգականն էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close