Նորություններ

Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում այսօր մասունքներ չեն հայտնաբերվել

Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում որոնումներն այսօր արդյունք չեն տվել։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1681 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Back to top button
Close