ՆորություններՍպորտ

«Նախկինում շատ ժամանակ չեմ հատկացրել Հայաստանի պատմությունն ուսումնասիրելու համար». Սելարայան

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան խաղի նախօրեին կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ընտրանու նորեկ Լուկաս Սելարայանի  մամուլի ասուլիսը։

Խոսելով Հայաստանի մասին՝ Սելարայանն ասել է. «Նախկինում շատ ժամանակ չեմ հատկացրել Հայաստանի պատմությունն ուսումնասիրելու համար: Վերջին ժամանակներս եմ սկսել ուսումնասիրել: Գիտեմ, որ հայերը համախմբվող ու պայքարող ժողովուրդ են»:

Սելարայանն անդրադարձել է նաև հավաքականին: «Շատ լավ տպավորություններ ունեմ հավաքականից, բոլորը շատ լավ ընդունեցին: Ֆուտբոլային առումով նույնպես շատ լավ տպավորություններ ունեմ:
Աստված տա, որ կարողանամ օգնել թիմին: Բախտս բերել է, որ անգլերենին տիրապետում եմ և կարողանում եմ հաղորդակցվել թիմակիցներիս հետ: Կարծում եմ՝ կկարողանանք լավ համագործակցել Մխիթարյանի հետ, ու ինչպես արդեն նշեցի, իմ լուման ունենալ թիմի հաջողություններում»:

Իսլանդիա-Հայաստան կկայանա հոկտեմբերի 8-ին, կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։

armsport.am

Back to top button
Close