ՄիջազգայինՆորություններ

Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը հասնում է 22-ի

Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. տուժածների թիվը հասել է 22-ի, արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են հաղորդագրություններ ստանալ:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել էր, որ տուժածների թիվն առնվազն 16 է:

Տեղեկություններ կան հրդեհների և ջրատար խողովակների խափանումների մասին: Ստորգետնյա ցնցումների պատճառով ժամանակավորապես դադարեցվել են նաև Տոկիոյի մետրոյի և արագընթաց գնացքների երթեւեկությունը: Ներկայումս բոլոր ուղղություններով երթևեկությունը գրեթե ամբողջությամբ վերականգնված է:

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր կեսօրին՝ Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում՝ Տոկիոյի մոտակայքում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի և Տիբա պրեֆեկտուրայի սահմանին: Օջախը գտնվում էր 80 կիլոմետր խորության վրա:

Back to top button