ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Նիկոլին հարց չկա տալու. այսքանից հետո իրեն ի՞նչ հարց տաս». փաստաբան

44-օրյա պատերազմից մեկ տարի անց բազմաթիվ առանցքային հարցերի պատասխան չի տրվում:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդում է՝ քանի իշխանության են մարդիկ, ովքեր պատասխանատու են տեղի ունեցածի համար, մենք պատասխաններ չենք ստանալու:

«Մյուս կողմից, հարցեր տվողների շրջանակն էլ այն չէ, որովհետև շատ մարդիկ, ովքեր տրամաբանորեն ենթադրելի էր, որ պետք է այդ հարցապնդումներն անողների շարքում լինեին, այսօր լուռ են, հարմար տեղավորվել են տարբեր տեղեր և վայելում են կյանքը»:

Անդրադառնալով դատաիրավական համակարգում տեղի ունեցող պրոցեսներին՝ Երվանդ Վարոսյանը հիշեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցը, որում վերջինս հրապարակել էր դատական կաշառքի սակագները, կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը և տրման ձևերը:

Երվանդ Վարոսյանն այսօր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անդրեասյանին հարց ունի.

«Ի՞նչ եղավ, էդ չի՞ ուզում անվանական այդ դատավորների ցուցակով կարգապահական վարույթներ հարուցել: Չէ, չէ՞, որովհետև նրանք հիմա ծառայում են իրենց: Իրենց պետք չէր վերափոխել դատական համակարգը: Իրենց պետք էր դատական համակարգը ծառայի իրենց: «Ստրուկները երազում են սեփական ստրուկների մասին»…

Back to top button
Close