ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ծնկած վիճակում խաղաղություն չեն հաստատում… ծնկած վիճակում ենք, որովհետեւ ժամանակին սխալվեցինք»

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի խաղաղասիրական կոչերին, «տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու» վերաբերյալ հայտարարություններին, նշել է.

«Ծնկած վիճակում խաղաղություն չեն հաստատում: Մենք այսօր ծնկած վիճակում ենք: Մենք, որպես պետականություն, ծնկած վիճակում ենք, որովհետեւ ժամանակին սխալվեցինք եւ մեր կառավարման ղեկը վստահեցինք մի մարդու, որը, ըստ մի վարկածի, բացարձակ ապաշնորհ է, ըստ մյուս վարկածի՝ պարզապես թշնամական ուժերի կամակատարն է: Երկուսից մեկն է վստահաբար: Առնվազն ապաշնորհությունն ակնհայտ է»:

Back to top button
Close