Նորություններ

Աշխարհի ամենագեղեցիկ «ֆերմերուհին». Բելլա Հադիդը՝ գայթակղիչ կերպարով

Բելլա Հադիդը չի վարանում հանրությանը ներկայանալ բաց հանդերձանքով, նա ակտիվորեն աշխատում է իր կազմվածքի վրա՝ այն համարելով իր գլխավոր բարեմասնությունը

Բելլա Հադիդը դարձել է հերթական անկեղծ ֆոտոսեսիայի աստղը. ամերիկացի թոփ-մոդելը ցուցադրել է իր սեքսուալ կազմվածքը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Պոդիումի 24-ամյա աստղը ֆերմայում լուսանկարվել է պիկանտ հանդերձանքով: Ֆոտոշարքի համար ոճաբանները գայթակղիչ կերպար են ընտրել՝ կարմիր կարդիգանով եւ կարճ շորտով: Բելլայի բլուզը կոճկված է միայն մեկ կոճակով: Նա կիսով չափ մերկացրել է իր կրծքերը և որովայնը:

Բելլա Հադիդը լուսանկարվել է ֆերմայում՝ խոտի դեզի վրա պառկած:

Նա վառ դիմահարդարում չի արել, պարզապես մի փոքր ընդգծել է մաշկի երանգը: Այս կերպարը շատ ավելի է համապատասխանում մոդելին՝ ընդգծելով նրա բնական գեղեցկությունը: Ոճաբաններն աշխարհի ամենագեղեցիկ կնոջն անսովոր սանրվածք են արել:

Երկրպագուները հիացական մեկնաբանություններով են արձագանքել աստղի թեժ ֆոտոսեսիային:

Թոփ-մոդելը չի ​​վարանում հանրությանը ներկայանալ բաց հանդերձանքով: Նա ակտիվորեն աշխատում է իր կազմվածքի վրա՝ այն համարելով իր գլխավոր բարեմասնությունը:

Բելլան ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը: Հետազոտողներն ուսումնասիրել են մոդելի դեմքը և այն գրեթե 95%-ով համապատասխանում է «ոսկե հարաբերակցությանը»:Բելլա Հադիդը

Back to top button
Close