ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Շուկա է հանվել «հակավթարային» C+walkT եռանիվ էլեկտրական սկուտերը

Նոր էլեկտրական սկուտերը նախատեսված է հետիոտնային տարածքներում տեղաշարժվելու համար, ուստի դրա արագությունն արհեստականորեն սահմանափակված է

Աշխարհի առաջատար ավտոարտադրող Toyota-ն լուծում է ստանդարտ սկուտերներին բնորոշ բազմաթիվ խնդիրներ՝ շուկա հանելով C+walkT եռանիվ էլեկտրական սկուտերը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է global.toyota-ն:

Ճապոնական Toyota Motor կորպորացիան ակտիվորեն զարգացնում է ոչ միայն էլեկտրամոբիլների արտադրությունը, այլև նախագծում և արտադրում է տեղաշարժման անհատական ​​մոբիլ միջոցներ:

Անհատական ​​էլեկտրական մոբիլ տրանսպորտը դառնում է ավելի ու ավելի մասսայական և պահանջված ժամանակակից տրանսպորտային միջոցներով հագեցած մեգապոլիսներում:

Այնուամենայնիվ, վնասվածքների մեծ ռիսկը և հաճախակի տեղի ունեցող դժբախտ պատահարները կանխում են երկանիվ սկուտերների լայն կիրառումը, որոնք նույնիսկ արգելված են օգտագործել որոշ տարածքներում, օրինակ՝ համալսարանական քաղաքներում:

Նոր էլեկտրական սկուտերը նախատեսված է հետիոտնային տարածքներում տեղաշարժվելու համար, ուստի դրա արագությունն արհեստականորեն սահմանափակված է՝  2-ից 6 կմ/ժ տիրույթում: Փորձառու օգտվողների համար լրացուցիչ պարամետրեր են նախատեսված արագությունը մինչև 10 կմ/ժ բարձրացնելու համար:

C+walkT հարթակը 3 անիվ ունի: Սարքի առավելություններից է կոմպակտ չափսերը (700x450x1.210 մմ), ինչը թույլ է տալիս հետիոտնային գոտում այնքան տարածք զբաղեցնել, որը համեմատելի է հետիոտնի զբաղեցրած տարածքի հետ:

Սկուտերն ունի խոչընդոտների հայտնաբերման համակարգ՝ բախումներից խուսափելու համար: Երբ սենսորը հայտնաբերում է սկուտերի շարժման տարածքում որեւէ խոչընդոտ, արագությունը ինքնաբերաբար կրճատվում է մինչև 2 կմ/ժ: Հարմար էրգոնոմիկ ղեկը թույլ է տալիս մանևրել, արագացնել և դանդաղեցնել ընթացքը: Ղեկի վրա կա փոքր էկրան, որը ցույց է տալիս սկուտերի հիմնական պարամետրերը`մարտկոցի լիցքավորման մաարդակը և արագությունը:

Ինքնավար երթի շառավիղը (առանց հատուկ արագության ռեժիմի) 14 կմ է: Մարտկոցի լիցքավորման համար պահանջվում է 2,5 ժամ:

Արտադրողը աշխատում է նաեւ հատուկ նստատեղով եւ հաշմասայլակով մոդելի արտադրության ուղղությամբ: Այն կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր ստիպված են կանգնած աշխատել եւ հաղթահարել երկար տարածություններ (պահնորդներ, առաքիչներ):

C+walkT մոդելի գինը ներկայումս կազմում է 3000 դոլարից (341.000 իեն) մի փոքր ավելի:

Back to top button
Close