Նորություններ

Պեսկովը հաստատել է, որ ՌԴ-ում նախապատրաստվում է Պուտին-Փաշինյան անձնական հանդիպումը

Նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան, նախապատրաստվում է նրա անձնական հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ նման հանդիպում է պատրաստվում:

«Փաշինյանի այցը Ռուսաստան սպասվում է: Նախապատրաստվում է անձնական հանդիպում Պուտինի հետ»,-ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այս տարի Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են անցկացրել, հեռախոսով խոսել են ավելի քան 10 անգամ:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ալեն Սիմոնյանի հետ քննարկել էր հետկոնֆլիկտային կարգավորմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Back to top button