Սուրճի օգտագործման 4 հիմնական սխալները, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը

Ինչ սխալներ չպետք է թույլ տան սուրճի սիրահարները`բացասական հետևանքներից խուսափելու համար:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ բժշկական խորհուրդները ներկայացրել է SOVA.Today-ը:
Խմել օրական ավելի քան 4 բաժակ սուրճ
Սուրճի չափազանց շատ օգտագործումը կարող է ոչ միայն առաջացնել քնի խանգարում, այլև խաթարել սրտանոթային եւ նյարդային համակարգի աշխատանքը, կտրուկ բարձրացնել արյան ճնշումը, ինչպես նաև առաջ բերել ջրազրկում և իմունիտետի նվազում:
Պարբերաբար լուծվող սուրճ օգտագործել
Լուծվող սուրճի արտադրության ընթացքում շատ արտադրողներ ավելացնում են կաթի փոշի, շաքար, հոտավորիչներ և այլ հավելումներ՝ ավելի հագեցած համ ստանալու համար: Ըստ այդմ, լուծվող սուրճի մեջ ավելի շատ վնասակար նյութեր կան, քան օգտակար: Այս ըմպելիքի չափազանց հաճախակի օգտագործումը կարող է կախվածություն առաջացնել: Բացի այդ, լուծվող սուրճը պարունակում է քլորոգենաթթու, ինչը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա:
Խմել չֆիլտրացված սուրճ
Երբ պատրաստման ընթացքում սուրճի մրուրը չափազանց երկար են մնում ջրի մեջ, ըմպելիքը պարունակում է նյութեր, որոնք բարձրացնում են վատ խոլեստերինի մակարդակը: Հետեւաբար, ավելի լավ է անցնել ֆիլտրացված սուրճին, ինչը, ըստ վերջին ուսումնասիրությունների, նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդություններից մահվան ռիսկը:
Կազդուրիչ այդ ըմպելիքը խմել դատարկ ստամոքսին
Ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների՝ դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է առաջացնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում, ինչպես նաև հանգեցնել մարսողական համակարգի քրոնիկ հիվանդությունների սրման (օրինակ՝ գաստրիտ կամ խոց): Բժիշկները նաեւ խորհուրդ չեն տալիս ուտելուց անմիջապես հետո սուրճ խմել: Դա կարող է առաջացնել աղիքային անհավասարակշռություն: Ամենաօպտիմալ տարբերակը սուրճի օգտագործումն է ուտելուց մեկ ժամ հետո: